Իրանը աշխարհին ցույց տվեց՝ Իսրայելին այլ ելք չի մնացել, քան պատսպարվել իր «հայրիկի» հետևում

28/06/2025 21:43 Տարածաշրջան

Իսրայելը թաքնվում է իր «հայրիկի» հետևում։ Հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին.

Իրանի մեծ ու հզոր ժողովուրդը աշխարհին ցույց տվեց, որ Սիոնիստական ռեժիմին այլ ելք չի մնացել, քան պատսպարվել իր «հայրիկի» հետևում, որպեսզի մեր հրթիռներով չջնջվի երկրի երեսից։ Չենք հանդուրժի սպառնալիքներ և վիրավորանքներ: Եթե մոլորությունները հանգեցնեն ավելի մեծ սխալների, Իրանը չի վարանի ցուցադրել իր իրական հնարավորությունները, և դա վերջ կդնի Իրանի հզորության մասին ցանկացած պատրանքին,  հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

—00—ՍՊ