Եմենի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Իսրայելի հարավին
28/06/2025 20:01
Տարածաշրջան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Եմենի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևի շրջանում գտնվող օբյեկտի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Եմենի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Յահյա Սարին։
Նրա խոսքով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է Զուլֆիկար բալիստիկ հրթիռ, և գործողությունը հաջող է անցել: Սարին նաև նշել է, որ անցյալ շաբաթ Եմենի ուժերը Ավետյաց ազատագրում և Սրբազան Ջիհադ գործողությունների շրջանակում իրականացրել են մի շարք հարձակումներ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ՝ խոցելով թշնամու կարևոր օբյեկտներն ու ռազմական ենթակառուցվածքները Բեեր Շևում, Թել Ավիվում և Հայֆայում:
Նա ընդգծել է, որ նման գործողությունները կշարունակվեն մինչև Պաղեստինի ժողովրդի դեմ ագրեսիայի դադարեցումը:
—00—ՍՊ