Իրանը չի դադարում կասկածել, որ Ադրբեջանը աջակցել է իսրայելական ագրեսիային

28/06/2025 19:40 Տարածաշրջան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Որքան էլ ադրբեջանցի տարբեր պաշտոնատար անձինք փորձում են հերքել, Իրանում ոչ մի կերպ չի դադարում կասկածներն առ այն, որ Ադրբեջանը տարբեր միջոցներով աջակցել է իսրայելական ագրեսիային:

Սկսած հեռախուզական գործունեությունից մինչև ադրբեջանական ավիացիային վառելիքի մատակարարում:

Վերջին օրերին էլ տեղեկություններ շրջանառվեց, որ Իրանին հարվածող անօդաչու թռչող սարքերի որոշ խմբեր օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից:

Թեև իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև այս հարցով հեռախոսազուույցներ են եղել, սակայն կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում. սույն թեմային անդրադարձավ նաև ՀՀ-ում Իրանի դեսպանը, որին ակտիվ արձագանքում են Բաքվից:

Հակամարտության պատերազմական ֆազան Իրանի և Իսրայելի միջև դադարեց (շատերի պնդմամբ` խիստ ժամանակավորապես), սակայն դեռ երկար ժամանակ «ռազբորկանները» կշարունակվեն` հասկանալու համար, թե 12-օրյա պատերազմում ով իրեն ինչպես պահեց, ո՞վ էր բարեկամ և ո՞վ թշնամի»:

—00—ՍՊ