Ներկայումս Իրան-ԱՄՆ բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ փոխըմբռնում չկա

26/06/2025 23:22 Տարածաշրջան

Ներկայումս ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ փոխըմբռնում չկա։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին:

«Թեհրանը վերլուծում է, թե արդյոք ԱՄՆ-ի հետ դիվանագիտությունը համապատասխանում է երկրի շահերին:

Այս պահին կողմերի միջև բանակցությունների վերսկսման մասին ըմբռնում չկա», – նշել է Արաքչին։

–00—ՍՊ