Վաղ է խոսել Իրանի և Ադրբեջանի միջև փոքր-ինչ բարելավված հարաբերություններում հերթական ճգնաժամի մասին

26/06/2025 22:15 Տարածաշրջան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Իրանի վրա իսրայելական հարձակման ընթացքում իրանցի մի քանի պաշտոնյաներ հայտարարել էին, որ տարբեր երկրների գործելոճը և դիրքորոշումները Իրանի համար այդ ծանր օրերին ցուցիչ է լինելու հետագայում այդ պետությունների հետ հարաբերությունները ճշգրտելու համար։

Առայժմ վաղ է խոսել Իրանի և արհեստածին Ադրբեջանի միջև փոքր-ինչ բարելավված հարաբերություններում հերթական ճգնաժամի մասին, սակայն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հեռախոսազրույցի վերաբերյալ նյութի՝ ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի վերնագիրն, անշուշտ, խոսուն է։

Զրույցի ընթացքում անդրադարձի արժանացած թեմաներից իրանական կողմն ընտրել է հենց սա՝ այն դարձնելով վերնագիր «Դոկտոր Փեզեշքիանի շեշտադրումը՝ ուսումնասիրելու սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-ների՝ ԱՀ օդային տարածքից Իրան ներխուժման մասին լուրերը»։