«Թուրքիան խաղաղ երկիր է, պայքարելու է չարի դեմ». Էրդողան

25/06/2025 20:16 Տարածաշրջան

Թուրքիան խաղաղ երկիր է, բայց պայքարելու է չարի դեմ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Նա այսպես է պատասխանել Իսրայելի հետ պատերազմի հնարավորության մասին հարցին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:

Էրդողանի խոսքով՝ Իրանի հետ խնդիրների կայուն կարգավորումը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով՝ պատերազմով և ավերածություններով ոչնչի չես հասնի,  նշել է նա։

–00—ՍՊ