Իրանի միջուկային օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել

25/06/2025 20:50 Տարածաշրջան

Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այո, մեր միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են»,- հունիսի 25-ին հայտնել է նա։

Իրանի միջուկային օբյեկտների, մասնավորապես, ամենապաշտպանվածը համարվող Ֆորդոյի վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ