Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին գործող 3 լրտեսի

25/06/2025 13:47 Տարածաշրջան

Իրանը հունիսի 25-ին մահապատժի է ենթարկել երեք տղամարդու՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim  գործակալությունը։

Նրանք մեղադրվել են Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության օգտին լրտեսելու և մահափորձի համար նախատեսված սարքավորումներ մաքսանենգությամբ Իրան տեղափոխելու մեջ։ Դատապարտյալներ Էդրիս Աալին, Ազադ Շոջային և Ռասուլ Ահմադը կախաղան են բարձրացվել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիե քաղաքում։

Պարզվել է, որ երեք տղամարդիկ կապի մեջ են եղել հարևան երկրներից մեկում գտնվող «Մոսադ»-ի գլխավոր գործակալներից մեկի հետ։ Դատապարտյալները մաքսանենգ ճանապարհով Իրան են տեղափոխել սպանության համար նախատեսված սարքավորումներ՝ ալկոհոլային խմիչքների անվան տակ, որոնք հետագայում օգտագործվել են Իրանի ներսում սպանություն իրականացնելու համար։ Այլ մանրամասներ զեկույցում չեն բացահայտվել։

Իրանի դատական ​​համակարգը խստացրել է լրտեսների և թշնամիների նկատմամբ պատիժը հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիա սկսելուց հետո։

Իսրայելի հարձակումների հետևանքով 12-օրյա հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 600 իրանցի, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորական հրամանատարներ, միջուկային ոլորտի գիտնականներ և խաղաղ բնակիչներ։

–00—ՅՄ