Տարածաշրջանն ուղղակի սլանում է դեպի աննախադեպ լարվածություն

22/06/2025 17:08 Տարածաշրջան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Այս գիշեր ԱՄՆ-ը օդային հարված է իրականացրել Իրանի երեք միջուկային ենթակառուցվածքի վրա՝ որպես նպատակակետեր ընտրելով Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային կենտրոնները։

Վնասի չափերի և հարվածի մանրամասների մասին առայժմ որևէ հստակ տեղեկատվություն չկա։

Միևնույն ժամանակ ոչ պաշտոնական տեղեկատվություն է տարածվում, որ ներքին խողովակներով ԱՄՆ-ը տեղեկացրել է Իրանին, որ այլ հարվածներ չեն լինելու։

Իրանական կողմից հայտարվել է, որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ուղիղ ներգրավումը տարածաշրջանում ամերիկյան ցանկացած ռազմակայան դարձնելու է թիրախ։

Տարածաշրջանն ուղղակի սլանում է դեպի աննախադեպ լարվածության և հակամարտության հորձանուտ, և այս ամենը հենց մեր սահմանին»։

—00—ՍՊ