Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ

21/06/2025 21:30 Տարածաշրջան

Մենք դատապարտում ենք Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ իբն Ֆարհանը․

«Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան խաթարում է նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը և հանդիսանում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և անտեսում։ Մենք գնահատում ենք Եմենի խիզախ դիրքորոշումը, որը կհարվածի ամերիկյան նավերին եւ Կարմիր ծովում գտնվող նավերին, եթե Ամերիկան ռազմական ագրեսիա ձեռնարկի Իրանի դեմ», – հայտարարել է Ֆեյսալ իբն Ֆարհանը։

—00—ՍՊ