Բաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»

21/06/2025 20:36 Տարածաշրջան

Բաքուն շարունակում է պահանջներ հնչեցնել Հայաստանի նկատմամբ։ Այդ երկրի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը, իբր, հավակնություններ ունի Ադրբեջանի տարածքների նկատմամբ՝ կրկին ընդգծելով ՀՀ Սահմանադրության փոփոխման Բաքվի պահանջը։

Հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը  նույնպես չի լուծարվել, ինչը, ըստ Ադրբեջանի, խոչընդոտում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

«Հայաստանի կողմից վտարված ադրբեջանցիների և Արևմտյան Ադրբեջանի համայնքի իրավունքների կոպիտ խախտումը խոչընդոտ է հարատև խաղաղության և վստահության կառուցման համար»,- ասել է նա։

—00—ՍՊ