Ինչու է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

«Հրապարակը» գրում է․ «Որոշ տեղեկություններով, հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերություններում լարում է առաջացել այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլու նախկին անձնական ֆինանսիստ Գիորգի Բաչիաշվիլուն հաջողվել է Հայաստանի տարածքով փախչել Վրաստանից։ Փախուստը տեղի է ունեցել մարտի կեսերին, Բաչիաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության եւ ապօրինի փողերի լվացման հոդվածներով։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայ-վրացական սահմանին վերջին շաբաթների խստացումներն էլ կատարվածի հետեւանքն են։ Հայտնի է, որ տեւական ժամանակ է՝ հայկական ապրանք տեղափոխող բեռնատարները կանգնեցվում են Վրաստանի սահմանին, ուղղվում Գեյզի անցակետ, ինչն ավելացնում է ինչպես ժամանակային, այնպես էլ ֆինանսական կորուստները։
Պաշտոնական բացատրություն այն է, թե արտահանվող ապրանքները պետք է փորձաքննության ենթարկվեն, մինչդեռ տարանցիկ երկրի՝ փորձաքննություն իրականացնելու իրավունքները սահմանափակ են` զենք եւ թմրանյութ թույլ չտալու համար։ Բայց հայ-վրացական սահմանում հսկողությունն ուժեղացվել է նաեւ մարդատար ավտոմեքենաների համար` 5 ուղեւորից ավելի փոխադրող վարորդը պետք է ուղեւորների ցանկը ներկայացնի սահմանապահներին։»։
–00—ԱՊ