Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ են արել

20/06/2025 08:30 Տարածաշրջան

Իրանում կանխվել է ԱԳ նախարար Աբաս Արաքչիի դեմ մահափորձը։

Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Թեհրանում, հայտնել է Իրանի ԱԳ նախարարի խորհրդականը։ Նրա խոսքերը փոխանցում է Tasnim գործակալությունը։

Հիշեցնենք՝ Արաքչին և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերջին շրջանում մի քանի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իրանի և Իսրայելի հակամարտության սրումը:

–00—ՍՊ