Իրանն Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին ուղիղ բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ

19/06/2025 19:55 Տարածաշրջան

Իրանն Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին ուղիղ բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ, հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերադառնա բանակցություններին, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել հարձակումները, որոնք սկսվել են հունիսի 13-ին:

Բանակցությունների շրջանակներում հակիրճ քննարկվել է մայիսի վերջին Իրանին փոխանցված ԱՄՆ առաջարկը: Այն ենթադրում է տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծում, որը կզբաղվեր ուրանի հարստացմամբ՝ Իրանի տարածքից դուրս․ առաջարկն այս պահին Թեհրանը մերժել է։

ԱՄՆ-իև Իրանի պաշտոնյաները չեն պատասխանել Reuters-ի մեկնաբանության խնդրանքին:

–00—ՍՊ