ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ներկայումս չունի այնպիսի ապացույցներ, որոնք կվկայեն, որ Իրանը իրականացնում է միջուկային զենքի ստեղծման ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Bloomberg TV-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Որպեսզի հայտարարենք, թե միջուկային զենքի ստեղծման ակտիվ ծրագիր է իրականացվում, մեզ անհրաժեշտ են կոնկրետ ապացույցներ, իսկ նման ապացույցներ մենք չենք տեսել։ Բայց դա չի նշանակում, որ իրավիճակը մտահոգիչ չէ»,– նշել է Գրոսին։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ միջազգային հանրությունն անհանգստություն է հայտնում Իրանի գործողությունների վերաբերյալ։ Գրոսին ընդգծել է, որ ԱԷՄԳ-ը զեկույց է ներկայացրել կառույցի Կառավարիչների խորհրդին՝ ներկայացնելով դիտարկվող ռիսկերը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։