Ժամանակակից Իրանը ժառանգորդն է մինչիսլամական իրանական ամենահզոր կայսրության
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Իսրայելի դեմ պատերազմում Իրանում աճող ազգայնական տրամադրություններին ընդառաջ սոցցանցերի իրանական տիրույթում տարածվում է Աքեմենյան Իրանի ամենահզոր արքաներից Դարեհ Վշտասպյանի՝ Նաղշ-ե Ռուստամի պատկերաքանդակը համադրված Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դիմապատկերի հետ, իսկ երկու դեմքերը նայում են իրանական հրթիռների հարվածներից այրվող Թել-Ավիվին։
Զգացական մեծ լիցք պարունակող այս մոնտաժը հստակ ուղերձ է պարունակում նախևառաջ իրանական լսարանի համար՝ հաստատելով, որ ժամանակակից իսլամական Իրանը ժառանգորդն է մինչիսլամական իրանական ամենահզոր կայսրության և Իրանի փառքն ու ազգային արժեքները չափազանց կարևոր են։
Ի դեպ, հենց Դարեհի Բեհիսթունյան արձանագրության մեջ են դեռևս Ք. ա. 6-րդ դարում հիշատակվում Հայաստանն ու հայերը»։
–00—ՍՊ