Ինչ նպատակ է հետապնդում Իրանի պետական հեռուստաընկերության շենքին հասցված Իսրայելի հարվածը
16/06/2025 22:40
Տարածաշրջան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Իրանի պետական հեռուստաընկերության շենքին հասցված այսօրվա իսրայելական հարվածը, կարծես թե, հետապնդում է հիմնական մեկ նպատակ։
Չնայած սոցցանցերում ակտիվացած հենց Իրանի ներսից գործող հակաիրանական զանազան խմբեր, որոնց ձերբակալությունների մասին իրանական կողմը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, փորձում են խուճապ և հուսալքություն սերմանել երկրի բնակչության շրջանում, այսուհանդերձ, իրանցիների գերակշիռ մասը տեղեկատվություն է ստանում հենց պետական հեռուստաալիքներից։
Ուստի դրա աշխատանքի խաթարումը կարող է ապահովել տեղեկատվության աղբյուրների հակաիրանական սեգմենտի զգալիորեն պակաս մրցակցային պայմաներում աշխատանքը, ինչը, բնականաբար, բխում է Իսրայելի շահերից։
–00—ՍՊ