Իսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. Էրդողան

16/06/2025 23:31 Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կառավարության նիստից հետո ունեցած ելույթում, անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված գործողություններին՝ ընդգծելով, որ դրանք լուրջ սպառնալիք են ոչ միայն Թեհրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը աստիճանաբար վտանգում է իր գոյությունն ու ապագա.

«Յուրաքանչյուր ճնշման ակտով, թափված արյան յուրաքանչյուր կաթիլով, մարդկության դեմ կատարված յուրաքանչյուր հանցագործությամբ Իսրայելը աստիճանաբար վտանգում է իր գոյությունն ու ապագան»,- նշել է նա։

–00—ՍՊ