Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանը
14/06/2025 21:40
Տարածաշրջան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե ամենավճռական կերպով դատապարտում է Իսրայելի հակաօրինական հարձակումներն Իրանի վրա և ցավակցություն է հայտնել իրանցի ժողովրդին։
Նա նշել է, որ Իսրայելի հարձակումները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են, որոնք ուղղված են ողջ տարածաշրջանը պատերազմի մեջ ներքաշելուն, և որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փորձում է սաբոտաժի ենթարկել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների գործընթացը։
Էրդողանը նաև նշել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումներով փորձում է շեղել աշխարհի ուշադրությունը Գազայի ցեղասպանությունից:
–00—ՍՊ