Թեհրանում հարվածներ կհասցնենք Իրանի յուրաքանչյուր օբյեկտի և յուրաքանչյուր թիրախի․ Նեթանյահու

14/06/2025 19:11 Տարածաշրջան

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանում հարվածներ կհասցնեն Իրանի յուրաքանչյուր օբյեկտի և յուրաքանչյուր թիրախի։

«Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանի երկնքում։ Մենք կհարվածենք Այաթոլլահի ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտին և յուրաքանչյուր թիրախին»,- ասել է նա։

Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է, որ հաջողության են հասել և վճռական հարված հասցրեցել Իրանի՝ ուրանի հարստացման գլխավոր օբյեկտին․ «Մենք թիրախավորել ենք միջուկային նախագիծը ղեկավարող գիտնականների առաջատար խմբի»,- ասել է Նեթանյահուն։

–00—ՍՊ