Իրանը դուրս է գալիս ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններից՝ Իսրայելի հարվածներից հետո
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ դադարեցնում է միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ ի պատասխան Իսրայելի կողմից իրականացված ռազմական հարվածների։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ընդգծել է, որ ներկայիս պայմաններում բանակցություններ վարելն անիմաստ է։ «Երբ Միացյալ Նահանգները աչք է փակում սիոնիստական ռեժիմի ագրեսիայի վրա, ապա դիվանագիտական գործընթացը կորցնում է իր իմաստը», – հայտարարել է նա։
Շնենք, որ հունիսի 13-ի վաղ առավոտից Իսրայելը մի շարք թիրախային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ պնդելով, որ դրանք ուղղված են եղել Իրանի ռազմական և միջուկային ենթակառուցվածքների դեմ։ Թեհրանը հայտնել է, որ այդ հարվածների արդյունքում զոհվել են ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
ԱՄՆ Պետդեպարտամենտը իր արձագանքում նշել է, որ ափսոսում է Իրանի որոշման համար, սակայն շարունակում է հավատալ, որ դիվանագիտությունը մնում է լավագույն ճանապարհը տարածաշրջանային կայունության համար։ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել բանակցությունները, եթե Իրանը վերադառնա կառուցողական դիրքորոշման։
Հիշեցնենք նաև, որ Իրանը երեկ երեկոյան նախաձեռնեց պատասխան հարվածներ՝ այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով հարվածելով Իսրայելից, որի հետևանքով այս պահի դրությամբ նշվում է Իսրայելի 4 բնակչի մահվան մասին։
–00—ԱՊ