ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ Իրանի հարձակմանը նախապատրաստվելու

13/06/2025 23:29 Տարածաշրջան

Միացյալ Նահանգները զգալի ռազմական ներկայություն է ձևավորում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Իրանի կողմից Իսրայելի դեմ հնարավոր հարվածի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնք համաձայնել են խոսել անանունության պայմանով։

Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը էսկադրային ականակիր USS Thomas Hudner-ը (DDG-116) ուղարկել են Միջերկրական ծովի արևելյան ուղղությամբ։ Բացի այդ, հրաման է տրվել ևս մեկ ականակրի առաջ մղման վերաբերյալ, որը պետք է մշտապես գտնվի մարտական պատրաստության մեջ՝ Սպիտակ տան հրահանգի դեպքում գործելու պատրաստ։

Ամերիկացի պաշտոնյաների տեղեկություններով՝ նման տեղաշարժերն ուղղված են հնարավոր հարվածի դեպքում պատասխանին պատրաստ լինելուն, ինչպես նաև տարածաշրջանային դաշնակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելուն։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։