Իրանը նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումների կապակցությամբ

13/06/2025 22:06 Տարածաշրջան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին՝ կոչ անելով դատապարտել Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Foxnews»-ը, այս մասին փոխանցում է Իրանի ԱԳՆ-ն։

Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ հատուկ միջոցներ ձեռնարկելու միջուկային սարքավորումների և նյութերի պաշտպանության ուղղությամբ, հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական պատասխան է տալու ագրեսիայի ակտին։

 

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։