Իսրայելի ագրեսիան կստանա համարժեք պատասխան․ Փեզեշքիան

13/06/2025 21:57 Տարածաշրջան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հայտնել է, որ Իսրայելի ագրեսիան կստանա համարժեք պատասխան:

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ցուցաբերել է պատրաստակամություն՝ նպաստելու տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը, և այժմ վճռականորեն կգործի՝ ի պատասխան ագրեսիայի և ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության:

–00—ՍՊ