Իսրայելական օդուժը հարված է հասցնում Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտին

13/06/2025 20:33 Տարածաշրջան

Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ իսրայելական օդուժն այժմ հարված է հասցնում Իրանում գտնվող Ֆորդոյի ստորգետնյա միջուկային օբյեկտին:

Fars-ը հաղորդում է․ «Որոշ ժամանակ առաջ Ֆորդոյի ատոմակայանի շրջանում երկու պայթյուն է հնչել։ Հարվածները հասցվել են շրջանի երկու կետերում։ Ֆորդո ատոմակայանը գտնվում է գետնի տակ՝ մի քանի հարյուր մետր խորության վրա»։ 

 

–00—ՍՊ