Տարածաշրջանի փոխակերպումը շարունակվում է, մտնում ենք «սողացող սպառնալիքների» փուլ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը գրում է․
«Տեսեք թե ինչ հետաքրքիր փազլ է հավաքվում.
44-օրյա պատերազմ և Արցախի կորուստ` Հարավային Կովկասի անվտանգային համակարգի դեֆորմացիա (ՌԴ դիրքերի թուլացում, թուրք-ադրբեջանական դիրքերի ուժեղացում)
ՌԴ հատուկ ռազմական գործողությունները (СВО) ՈւկրաինայումԻսրայելի ռազմական գործողությունները Գազայում, Լիբանանում, հութիների դեմ Եմենում
Սիրայում Բաշար Ասադի իշխանության տապալումը և պրոթուրքական իշխանության հաստատումը Դամասկոսում
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական նշանակության օբյեկտներին հարվածը և տարբեր առանցքային դեմքերի «վնասազերծումը»
Գլոբալ առումով` Մերձավոր Աուևելք-Հարավային Կովկաս տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություններ են հաստատվում, ուժերի նոր դոմինանտություն, որի թիվ մեկ շահառուներն են Իսրայելը և թուրք-ադրբեջանական Duet-ը:
Ու այս Trio-ն սատարում են հայտնի հավաքական ուժերը, առանց աջ ու ձախ նայելու` լինեն տեղահանված արցախցիներ, թե´ «խաղաղության խաչմերուկ», «ժողովրդավարության բաստիոն», թե´ Գազայում սովալլուկ մեր ու մանուկ, կամ Սյունիքը սատարոզ Իրան և այլն:
Կռահեք մեկ անգամից թե՞ որ երկու պետություններն են Հարավային Կովկասում դառնում ուժի գործոն և ո՞ր պետությունն է Հարավային Կովկասում, որն ունի առավել խոցելի կարգավիճակ:
Կարծում եմ կռահել եք:
Տարածաշրջանի փոխակերպումը շարունակվում է, մտնում ենք մարտահրավերների մի նոր` շատ ավելի վտանգավոր, այսպես կոչված «սողացող սպառնալիքների» փուլ»:
–00—ՍՊ