Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո
13/06/2025 11:05
Տարածաշրջան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը խնդրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված Իսրայելի կողմից գիշերը տեղի ունեցած հարձակման հետ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական առաքելության ղեկավար Ամիր Սաիդ Իրավանին համապատասխան նամակ է հղել Անվտանգության խորհրդի նախագահին։
«Անխոհեմ, անօրինական և միտումնավոր ագրեսիայի ակտով սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – խմբ.) մի շարք համակարգված ռազմական հարձակումներ իրականացրեց Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», – փաստաթղթի տեքստը մեջբերում է Tasnim գործակալությունը։
–00—ԱՊ