Սպասվում է «դառը և սարսափելի ճակատագիր»․ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է Իսրայելին խիստ պատիժ

13/06/2025 08:55 Տարածաշրջան

Իրանի հոգևոր առաջնորդը Իսրայելի լայնածավալ պատերազմի մկենարկից հետո կոչով դիմել է իր ժողովրդին.

«Իրանի վսեմ ժողովուրդ,

Սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը և թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։

Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։

ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, նրան հանգիստ չի տալու։

Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները, անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։

Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա»:

Իրանի իշխանությունները նաև հայտնում են, որ շուտով պատասխան հարվածներ կհասցնեն Իսրայելին և Միացյալ Նահանգներին․

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները «դեմքին ապտակ» կհասցնեն, ասում է Իրանի պաշտպանության նախարարությունը

 

–00—ՍՊ