Իրանը կհարվածի Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին իսրայելական հարձակման դեպքում

09/06/2025 22:38 Տարածաշրջան

Իրանը կհարվածի Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին իրանական միջուկային օբյեկտների վրա իսրայելական հարձակման դեպքում, հայտարարել են Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում:

Իսրայելի միջուկային ոլորտի վերաբերյալ Իրանի ստացած տեղեկությունները հնարավորություն են տալիս Թեհրանին Երուսաղեմի հարձակման դեպքում հարվածել հրեական պետության թաքնված միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Թեհրանի տրամադրության տակ հայտնված տեղեկատվությունը կբարձրացնի իրանական հրթիռների հարվածի ճշգրտությունը:
–00—ՍՊ