Հսկայական հետախուզական հարված սիոնիստական ռեժիմին՝ Իրանի հետախուզական ծառայությունների կողմից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հսկայական հետախուզական հարված սիոնիստական ռեժիմին՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական ծառայությունների կողմից.
Իրանի պետական հեռուստատեսություն.
«Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական ծառայությունները օկուպացված տարածքներից (Իսրայելից) դուրս են բերել հսկայական քանակությամբ ռազմավարական և գաղտնի տեղեկություններ ու փաստաթղթեր, ներառյալ միջուկային ծրագրի պլաններն ու օբյեկտները։
Այս աղբյուրները հայտնել են, որ թեև նշված փաստաթղթերի ձեռքբերման գործողությունը տեղի է ունեցել որոշ ժամանակ առաջ, փաստաթղթերի հսկայական ծավալը և ամբողջ բեռի անվտանգ փոխադրումը երկիր պահանջել են տեղեկատվական լռություն՝ մինչև դրանց պաշտպանված վայրեր հասնելու լիակատար վստահությունը։
Իրազեկ աղբյուրները “Իրանի պետական հեռուստատեսություն” հեռուստաալիքին հայտնել են, որ փաստաթղթերի քանակն այնքան մեծ է, որ նույնիսկ դրանց նախնական դիտումը, պատկերների և տեսանյութերի ուսումնասիրությունը զգալի ժամանակ է պահանջել»։
17 օր առաջ իսրայելական ներքին անվտանգության ծառայության («Շին Բեթ») և ոստիկանության հայտարարության մեջ բացահայտվել է, որ Ռոյ Մեզրախին և Ալմուգ Աթիասը՝ երկուսն էլ 24 տարեկան, հյուսիսային Նեշեր քաղաքի բնակիչներ, բերման են ենթարկվել՝ Իրանի օգտին անվտանգության հետ կապված հանցագործություններ կատարելու կասկածանքով։
Եթե այս անձանց ձերբակալությունը կապված է վերջին գործի հետ, ապա այն տեղի է ունեցել փաստաթղթերի խմբաքանակը օկուպացված տարածքներից դուրս բերելուց հետո»։
–00—ՍՊ