Ալիևը Իրանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել

04/06/2025 22:28 Տարածաշրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է, թե ներկայումս շրջադարձային պահ է նկատվում ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման գործում, հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կզարգանան տարբեր ոլորտներում։