Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Իսրայելի և Թուրքիայի միջև երկխոսության համար

03/06/2025 23:15 Տարածաշրջան

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Իսրայելի և Թուրքիայի միջև երկխոսությանն աջակցելու համար։

Իսրայելի վարչապետը Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ նամակ է հղել Ալիևին, շնորհակալություն հայտնել «տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար»։

–00—ՍՊ