Իրանը պնդում է իր տարածքում ուրանը հարստացնելու մասին՝ չնայած ԱՄՆ-ի պահանջներին

03/06/2025 19:56 Տարածաշրջան

Իրանը պնդում է իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորության մասին՝ չնայած դրանից հրաժարվելու Թրամփի պահանջներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին։

Ուրանի հարստացման հարցը մեր տարածքում կարմիր գիծ է։ Սա իրականություն է, որը, կարծում եմ, բոլոր երկրները գիտակցել են, ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Թեհրանը մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել ուրանի հարստացման գործընթացը շարունակելու համար:

–00—ՍՊ