Սպանվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամեդ Սինվարը

31/05/2025 22:15 Տարածաշրջան

Իսրայելի բանակը հաստատում է՝ սպանվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամեդ Սինվարը։

ՑԱԽԱԼ-ը և Իսրայելի անվտանգության գործակալությունը նպատակաուղղված գործողություն են իրականացրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարների դեմ։ Մինչ այդ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր հայտարարել Գազայի հատվածում Սինվարին սպանելու մասին։

–00–ՍՊ