Պակիստանի վարչապետը օկուպացված Բերձորում հայտարարել է, թե Ադրբեջանը, իբր, հարձակման է ենթարկվել
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը օկուպացված Բերձորում հայտարարել է, թե Ադրբեջանը, իբր, հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից։
«Թուրքիան ու Պակիստանը ժայռի պես ամուր կանգնել են Ադրբեջանի կողքին։ Պակիստանը հարձակման է ենթարկվել Հնդկաստանի կողմից, իմ սիրելի եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի մեր քույրերն ու եղբայրները առանց հապաղելու աջակցեցին մեզ։ Դա աջակցություն էր ամուր, ինչպես անառիկ ամրոց: Եվ իմ սիրելի եղբայր Իլհամ Ալիևը, և մեր ադրբեջանցի եղբայրներն ու քույրերը նույնպիսի վճռականություն ցուցաբերեցին և ցույց տվեցին իրենց համերաշխությունը Պակիստանի հետ: Սա մեր պատմության այն գեղեցիկ պահերից է, երբ երեք եղբայրական երկրները համախմբվել են որպես մեկ ընտանիք։
Նրանք հավաքվել են դժվար ժամանակներում, և մենք դա երբեք չենք մոռանա: Ես երբեք չեմ կարող հատուցել իմ եղբոր՝ նախագահ Էրդողանի և, իհարկե, իմ սիրելի եղբոր ՝ նախագահ Իլհամ Ալիևի աջակցությունը»,- նշել է Պակիստանի վարչապետը։
–00—ՍՊ