Թուրքիան 2030-ից կանցնի ջրային ճգնաժամի մեջ գտնվող երկրների շարք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային նախարարության ջրային կառավարման գլխավոր տնօրենի տեղակալը զգուշացրել է, որ Թուրքիան առանց համապատասխան միջոցառումների 2030թ․-ից հետո ջրային ճգնաժամի բախվող երկրների շարքին կմիանա:
Քըզըլըրմաք ավազանային ջրային խորհրդի 2025 թվականի նիստի ժամանակ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային նախարարության ջրային կառավարման գլխավոր տնօրենի տեղակալ Սաթուք Բուղրա Ֆընդըքը հայտարարել է, որ երկիրը ներկայումս ջրային սթրեսի մեջ է գտնվում, սակայն 2030 թվականից հետո, եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, կանցնի ջրային ճգնաժամի մեջ գտնվող երկրների կարգավիճակին:
Փորձագետների գնահատականներով՝ մինչև 2100 թվականը Թուրքիայի ջրային պաշարները 25%-ով կնվազեն, իսկ 2030 թվականին՝ 20%-ով: Ֆընդըքը նշել է, որ 8․5 մլրդ բնակիչ ունեցող մոլորակի վրա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը կենսական նշանակություն ունի: Թուրք պաշտոնյաներն էլ նշում են են, որ ջրային ռեսուրսների ծրագրված և կազմակերպված կառավարումը կարևոր է երկրի անվտանգության համար:
–00—ՍՊ