Կղավելաշվիլին հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ին

Միխեիլ Կղավելաշվիլին հայտնել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է Վրաստան։

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահը, որը մասնակցել է Լևոն XIV-ի երդմնակալությանը, ապա հանդիպել նրա հետ, ֆեյսբուքում գրել է.

«Հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա հարաբերությունները և համագործակցության ամրապնդման հեռանկարները՝ քրիստոնեական արժեքների վրա հիմնված միությունը կարևոր հիմք է ստեղծում սերտ գործընկերության համար»։

Կղավելաշվիլիի խոսքով՝ ինքը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար։

«Իր հերթին, Նորին Սրբությունը հայտնեց իր պատրաստակամությունը ապագայում խորացնելու գործընկերությունը Վրաստանի հետ։ Հանդիպման ավարտին ես հրավիրեցի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարին Վրաստան», — գրել է Կղավելաշվիլին։

–00—ՍՊ