Էրդողա՛ն, դու համաշխարհային լիդեր չես, դու լոկալ բռնապետ ես․ Թուրքիայի ընդդմադիր կուսակցապետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելը Իզմիրում կայացած հանրահավաքի ժամանակ դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Օզելն Էրդողանին տվել է հետևյալ բնորոշումը. «Դու համաշխարհային առաջնորդ չես, դու լոկալ բռնապետ ես, ավտոկրատ»։

Անդրադառնալով Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը՝ Օզելը նշել է, որ Էրդողանը բանտը դարձրել է «համակենտրոնացման ճամբար»։

Ընդդիմադիր կուսակցության նախագահի խոսքերին արձագանքել է իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։ X-ի հարթակում  նա նշել է, որ Օզգյուր Օզելի ելույթների մեծ մասը եվրոպական ծայրահեղ աջերի պատճեններն են և նա ստանձնել է «եվրոպացի ֆաշիստների» թարգմանչի դերը։

«Ցավալի է, որ մեկը, ով նույնիսկ լոկալ առաջնորդ չի եղել, առավել ևս՝ համաշխարհային առաջնորդ, խոսում է մեր նախագահի առաջնորդության մասին»,- գրել է Չելիքը։

Ermenihaber