Ադրբեջանցուն 18 տարվա ազատազրկման են դատապարտել Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով

Ադրբեջանի բնակիչ Իգբալ Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ նշելով, որ գործի դատաքննությունն ավարտվել է:

Աբիլովին պետական դավաճանություն են վերագրում, նա իբր կատարել է հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությունները։ Նա նախկինում բնակվել է արտերկրում, սակայն հետագայում ձերբակալվել է ադրբեջանցի ուժայինների հատուկ գործողության արդյունքում։

–00—ՅՄ