Ադրբեջանը քննարկում է Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը

19/05/2025 23:53 Տարածաշրջան

Ադրբեջանը քննարկում է Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը:

Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թել Ավիվում բանակցություններ է վարել իսրայելցի գործընկեր Կացի և գլխավոր շտաբի պետ Զամերի հետ:

Ադրբեջանցի հյուրին ցուցադրել են նաև իսրայելական բանակի գլխավոր օպերատիվ կենտրոնը։

–00—ՍՊ