ՌԴ-ն առաջարկել է Աքքույու ատոմակայանում ռուս-թուրքական վարժանքներ անցկացնել

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորադագրության համաձայն՝ մայիսի 13-ին գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը հանդիպել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հետ:

Օրակարգում են եղել առկա և ձևավորվելիք մի շարք համագործակցություններին, ինչպես նաև Թուրքիայում հրդեհների մարման աշխատանքներ իրականցնող ռուսական ինքնաթիռներին վերաբերող հարցեր:

Նախարարության տարածած հաղորդագրությունում ընդգծվել է նաև, որ Թուրքիայի Մերսին նահանգում «Աքքույու» ատոմակայանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են և հավելվել, որ այդ ծրագիրը երկու երկրների միջև ամուր կապեր է ձևավորել:

Նշվել է նաև, որ Կուրենկովն առաջարկել է ատոմակայանի աշխատակիցների և տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար 2026-ին անցկացնել համատեղ վարժանքներ:

«Վարժանքների ընթացքում ռուս և թուրք մասնագետները կկարողանան ուսանել, թե ինչպես հաղթահարել  արտակարգ իրավիճակները, որոնք առաջանում են հրդեհաշիջման ընթացքում և ռադիոակտիվ նյութերի տարածման հետևանքով»,-հավելել է նա:

–00—ՍՊ