ՆԱՏՕ-ն աջակցում է Թուրքիայի կողմից կործանիչների գնմանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այցի շրջանակներում Ռյուտեն հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։

Անդրադառնալով Թուրքիայի ռազմարդյունաբերությանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ այն շատ կարևոր է դաշինքի համար։ Խոսելով «Eurofighter Typhoon» կործանիչներից՝ Ռյուտեն նշել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսում կործանիչների վաճառքի վերաբերյալ կառուցողական բանակցություններ են եղել։

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան ցանկանում է գնել 40 միավոր  «Eurofighter Typhoon» կործանիչներ և դրանց ձեռքբերման համար աշխատանքներ են տարվել Իտալիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության հետ, սակայն Գերմանիան դեմ է այդ վաճառքին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ