Իրանը ՄԱԳԱՏԷ-ին սպառնացել է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 93 տոկոսի

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին սպառնացել է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 93 տոկոսի, եթե գործակալությունը շարունակի հակաիրանական քաղաքականությունը, ասվում է խորհրդարանի պաշտոնական ուղերձում։

Իրանը ոչ մի սահմանափակում չունի միջուկային ոլորտում հետազոտությունների եւ մշակումների ոլորտում և իրավունք ունի ուրանը հարստացնել մինչեւ 93 տոկոս՝ իր գիտական, բժշկական եւ արդյունաբերական պահանջներին համապատասխան, նշված է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված Իրանի խորհրդարանի պաշտոնական ուղերձում: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն չպետք է հակաիրանական քաղաքականություն վարի։

–00—ՍՊ