Թուրքիան պատրաստ է վերահսկել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Ուկրաինայի հարցով առցանց հանդիպմանը: Ելույթ ունենալով միջոցառմանը՝ թուրք նախարարն ընդգծել է Թուրքիայի հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև հայտարարել է, թե Թուրքիան աջակցում է անվերապահ հրադադարի հաստատմանն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Թուրքիան պատրաստ է ստանձնել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի հետ կապված առաքելությունը, եթե այն հաստատվի, հավելել է նա։

–00–ՍՊ