ՌԴ և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանը․ մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կայացել է կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնագրի հասնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանգամանալից քննարկվել են հունվարի 17-ին Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրված երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել փոխշահավետ առևտր ներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հաշվին:

–00—ՍՊ