Էրդողանի նպատակն անսահմանափակ իշխանությունն է

Ամերիկյան «New York Times» օրաթերթը, ուշադրություն հրավիրելով Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա, քննադատել է աշխարհի լռությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հանդեպ։

Թերթը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է պլանավորել և վերացնել սահմանադրական սահմանափակումները՝ 2028 թվականի ընտրություններում կրկին թեկնածություն առաջադրելու համար։ Նշվում է, որ նա այս նպատակին հասնելու համար հնարավոր է, որ հանդես գա արտահերթ ընտրություններ անցկացնելու կամ սահմանադրական փոփոխություններ կատարելու կոչով։

Այդ կապակցությամբ «New York Times»-ը նաև պատահական չի համարում  Իմամօղլուի ձերբակալումն Էրդողանի՝ Թրամփի հետ հանդիպումից կարճ ժամանակ անց։

Բացի այդ, ընդգծվում է, որ Թուրքիայի ռադիկալ իսլամիզմի ուղղվածությունը կարող է նպաստել ահաբեկչության աջակցմանը և այս հանգամանքը կարող է անվտանգության լուրջ սպառնալիք ստեղծել Իսրայելի նման երկրների համար։

Ermenihaber

–00—ՍՊ