Կարող ենք խաղաղության, անվտանգության և բարգավաճման տարածաշրջան ստեղծել․ Իրանի նախագահը՝ Ալիևին

Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ Արևելքն ու Արևմուտքը, հյուսիսն ու հարավը միացնող խաչմերուկ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը․

«Մենք այնպիսի աշխարհագրական դիրք ունենք, որ կարող ենք ստեղծել այդ հաղորդակցությունը», – Բաքվում ադրբեջանա-իրանական գործարար համաժողովի ժամանակ ասել է Իրանի նախագահը:

Մենք կարող ենք խաղաղության, անվտանգության և բարգավաճման տարածաշրջան ստեղծել, հավելել է նա։

–00—ՍՊ