Հունաստանն ու հելլենիզմը պիտի միավորվեն թուրքական օկուպացիայի դեմ․ Հույն արքեպիսկոպոս
21/04/2025
Տարաջաշրջան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Կիպրոսի հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Յորգիոսը Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ուղերձ է հղել, որում անդրադարձել է Թուրքիային և Կիպրոսում բնակվող թուրքերին։
Նա նշել է․ «Այս տարի ևս Կիպրոսի հույները լիարժեքորեն չեն զգա Զատկի տոնի ուրախությունը։ Թուրք բռնապետն արդեն 51 տարի է, ինչ խաչելության է ենթարկել մեր հայրենիքը, բայց կգա մեր ազատագրման օրը»։
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Իր շրջաբերականում արքեպիսկոպոսը, դիմելով Հունաստանին և ամբողջ աշխարհի հելլենիզմին, ասել է. «Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել թուրք օկուպանտներին վտարելու և հայրենիքն ազատագրելու համար»:
–00—ՍՊ