Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Իսրայելը ոչնչացված կլիներ

19/06/2026 16:41 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը գոյություն ունի միայն իր շնորհիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Axios-ի հետ հարցազրույցում:

«Եթե չլիներ Դոնալդ Թրամփը, Իսրայելը ոչնչացված կլիներ», – հայտարարել է նա:

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ձեռքում են զենքերը, B2 ռմբակոծիչները:Նա հավելել է, որ լավ հարաբերություններ ունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, սակայն «հարկավոր է նրան ողջամիտ պահել»:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իսրայելն իրեն մեծապես հարգում է և կանի այն, ինչ ինքն է ասում:

Թրամփը նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին անվանել է համաշխարհային առաջնորդներ, որոնցով նա ամենաշատն է հիանում, և հրաժարվել է ասել, թե ում է համարում թույլ ղեկավարներ:

_00_ՄԱ