Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել

19/06/2026 12:23 Միջազգային

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հյուսիսարևելյան Սումիի շրջանի վրա ավիահարվածների, դրոնային և հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունիսի 19-ին հայտնել է Ուկրաինայի ոստիկանությունը։

Խարկովում՝ Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքում, ռումբերի հարվածների հետևանքով բժշկական օգնության կարիք է ունեցել ևս ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լույս հունիսի 19-ի գիշերը ՌԴ զինված ուժերը երկրի մի քանի շրջաններում և Սև ծովում ոչնչացրել են ուկրաինական 133 անօդաչու թռչող սարք։

–00—ՅՄ